«Հրապարակ». Դվինի Արտակի բախտը չի բերել, իսկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում շուտով խաղատուն կբացվի
Օրվա մամուլ
09:05 29/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Դվինի Արտակի բախտը չի բերել, իսկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում շուտով խաղատուն կբացվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռ տարեսկզբին լուրեր շրջանառվեցին, որ Արտակ Թովմասյանը պատրաստվում է «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացել: Օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաև Երևանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»:

Ինչպես հայտնի է, Երևանում կազինո չկա, տարիներ առաջ դրանք տեղափոխվել են Երևանից դուրս, սակայն օրենքը նման հնարավորություն տալիս է: Բայց Դվինի Արտակի բախտը չի բերել, պարզվում է` օրենքում սահմանափակում կա. խաղատան մոտակայքում եկեղեցի չպետք է լինի, խաղատան և եկեղեցու միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր, իսկ «Դվինը» Կոնդի եկեղեցուն է կպած:

Ի դեպ, Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, շուտով խաղատուն կբացվի: Այս դեպքում` Սուրբ Աննա եկեղեցուց նորակառույց հյուրանոցը թույլատրելի հեռավորության վրա է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Դվինի Արտակի բախտը չի բերել, իսկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում շուտով խաղատուն կբացվի