Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել են կռվի ենթադրյալ մասնակիցների վարած թանկարժեք ավտոմեքենաները
Իրավունք
13:50 29/11/2025
Հայաստան

Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել են կռվի ենթադրյալ մասնակիցների վարած թանկարժեք ավտոմեքենաները

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։

Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք,  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը հետ է վերադարձել։ Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ 

Այս պահին նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, դեռ չեն հայտնաբերվել։ Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահացածի հուղարկավորությունն էր։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել են կռվի ենթադրյալ մասնակիցների վարած թանկարժեք ավտոմեքենաները