Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ձեր նկարները հայհոյանքներով տեղադրել են TikTok, Telegram, ի՞նչ անել. մասնագետի զգուշացումն ու խորհուրդները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է մի խնդրի, երբ մարդու նկարները վերցնում, դնում են TikTok, հիմնականում Telegram ու տակը հայհոյանքներ գրում.
«Բարդ, ծանր թեմայի է։ Շատերն արդեն դարձել են դրա զոհ. սա հիմնականում շանտաժի ձև է՝ գումար են պահանջում։
Շատերը վճարում են։ Եթե վճարեցիք, անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից՝ հասկանալով, որ կարելի է ձեզնից դա ստանալ։
Ինչ անել. ռեփորթը կարող է օգնել, բայց շատ դեպքերում չի օգնում։
Իրականում շան տեղ չդնելը, բայց հանրային շան տեղ չդնելը, ամենալավ մեթոդը կարող է լինել։ Եթե համարենք սա ինչ-որ տխմարների արած գործ, որն արժանի չէ մեր ուշադրության, իրենք «կչորանան, կընկնեն»։
Եթե ամեն մեկս աջակցենք այն մարդկանց, որոնք դարձել են զոհ, այդ մարդիկ էլ հասկանան, այդ տեղադրողը, տակը գրողներն ու ուրախացողն արժանի չեն ուշադրության, այս հարցն ինքնընստինքյան կլուծվի։ Եթե լուրջ ընդունենք, շատ մարդիկ անցնելու են ահավոր տառապանքների միջով»։