Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործընկերների անակնկալը ստիպել է լաց լինել քաղցկեղով հիվանդ 23-ամյա աղբահավաք փեսացուին
Անբուժելի քաղցկեղով հիվանդ 23-ամյա աղբահավաքին գործատուն ու գործընկերներն անակնկալ են արել՝ նրա հարսանիքին ուղարկելով աղբատարների շարասյուն։ Երիտասարդ Սթիվեն Ադլիին բժիշկներն ասել են, որ շատ քիչ է մնացել ապրելու։ Նա էլ որոշել է կատարել իր վերջին ցանկություններից մեկը՝ Անգլիայի հարավում գտնվող նավահանգստային Դուվր քաղաքում ամուսնանալ իր հարսնացու Հաննայի հետ։ The Mirror պարբերականը նշում է, որ նրանք միասին էին ապրում, նաև մեկ տարեկան դուստր ունեն։

Աղբահանություն իրականացնող ընկերության ղեկավարի ու գործընկերների գործընկերների անակնկալը հանկարծակիի է բերել երիտասարդին, նա հուզմունքից արտասվել է։
Սթիվենին հոկտեմբերին հայտնի դարձավ սարսափելի լուրը. մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Այս լուրը նա իմացավ սիրելիին ամուսնության առաջարկ անելուց ընդամենը երեք շաբաթ հետո։ Լուրն իմանալուց հետո նա հայտնել է, որ ցանկանում է օգտագործել մնացած ժամանակը Հաննայի հետ ամուսնանալու և իրենց փոքրիկ դստեր հետ թանկարժեք հիշողություններ ստեղծելու համար: Տեղացի գործարարներից մեկի աջակցության ու առատեձեռնության շնորհիվ հարսանիքը կայացել է Սնարգեյթ փողոցի «Բլուբըրդս» հյուրանոցում։

«Նա տեսավ բոլոր աղբատար մեքենաները շարված, և ասաց. «Ոչ»։ Դա նրա համար շատ բան էր նշանակում։ Կնքահայրը պատմեց, մեքենայի հետևի մասում նստած նա լաց է լինում։ Նա պատմեց, որ իրեն դուր է եկել անակնկալը, հասցկացել է, թե աշխատավայրում ինչքան են սիրում ու կարոտում իրեն»,-մանրամասնել է հարսնացուն։