Ստամբուլի հայկական եկեղեցում Հռոմի պապը հնչեցրել է Գարեգին Երկրորդի անունը
Հասարակություն
13:31 30/11/2025
Տարածաշրջան

Ստամբուլի հայկական եկեղեցում Հռոմի պապը հնչեցրել է Գարեգին Երկրորդի անունը

Թուրքիա կատարած առաքելական ճամփորդությանժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ն աղոթք է կարդացել  Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում։

Իր ուղերձում Հռոմի պապը ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին։ Լուրը հայտնում է vaticannews.va-ը։

«Հռոմի պապը գոհություն է հայտնել Տիրոջը ողջ պատմության ընթացքում՝ հաճախ ողբերգական հանգամանքներում, հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար։

Հռոմի պապը նաև երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները միավորող և ամրապնդվող եղբայրական կապերի համար։ Նա հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը 1970 թվականի մայիսին ստորագրել են Պողոս VI պապը և Վազգեն Ա կաթողիկոսը։

«Այդ ժամանակվանից ի վեր, Աստծո ողորմածությամբ, մեր Եկեղեցիների միջև գթասրտության երկխոսությունը ծաղկում է ապրել»,- ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլի հայկական եկեղեցում Հռոմի պապը հնչեցրել է Գարեգին Երկրորդի անունը