ԶՈւ ատեստացիայի համակարգի խնդրահարույց դրույթ է բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
09:39 01/12/2025
Հայաստան

ԶՈւ ատեստացիայի համակարգի խնդրահարույց դրույթ է բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը. Տիգրան Աբրահամյան

«Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է: Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակում է.

«Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով պետք է հանձնեն: Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն ատեստացիայով նախատեսված գումարներից բացի նաև այդ զորատեսակի համար նախատեսված հավելավճար ունեն (կարելի է դիտարկել բարձրացումը), որն ընդգծում է այդ ստորաբաժանումների կարևորությունն ու նշանակությունը:

Սակայն անհասկանալի է ռազմական բժշկի, օդաչուի, տեխնիկական հետախուզության մասնագետի և այլ զինծառայողների` նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը:

Յուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների, գնահատելու զինծառայողի իրական կարողությունները:

Այն, որ 4 քննություններից մասնագիտականը ըստ զորատեսակների է, դա, մեղծ ասած, բավարար չէ: Սա կարևոր է հատկապես պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման և համալրման հետ կապված խնդիրների պայմաններում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶՈւ ատեստացիայի համակարգի խնդրահարույց դրույթ է բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը. Տիգրան Աբրահամյան