Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում
Հասարակություն
18:27 02/12/2025
Տարածաշրջան

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի երեխաների հետ ինչպես են վարվել: Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության: Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 երեխա Ուկրաինայում գտնվող հաստատություններից ժամանակավորապես տեղավորվել էին Անթալիայի հյուրանոցներ և երեխաների պաշտպանություն տեղական հաստատություններ:

Նշվում է, որ 2024-ի մարտին կարևոր մի պատվիրակություն ուսումնասիրություն է անցկացրել երեխաներին ապաստանած Անթալիայի «Beldibi» հյուրանոցում և համապատասխան զեկույց պատրաստել: Դրանում ներառված էին Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնիպրոպետրովսկ շրջանի ռազմական վարչության, Թուրքիայի հանրային աուդիտի հաստատության և «UNICEF»-ի Թուրքիայում գտնվող գրասենյակի ներկայացուցիչներ:

Չնայած նրան, որ զեկույցը չի հրապարակվել, միջազգային հետազոտող լրագրողների ցանցը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպիցայի զեկուցման նախաձեռնությունը» (OCCRP) կարողացել է հասանելիություն ստանալ այդ փաստաթղթին: Ինչպես նշում է աղբյուրը՝ ուկրաինացի 11 պաշտոնյայի ստորագրությամբ զեկույցում անտեսման և բռնության ահասարսուռ դեպքեր են արձանագրվել:

Ընդգծվում է, որ պաշտոնական այդ զեկույցով փաստարկվել էր երեխաների անտեսումը, հոգեկան և սեռական բռնության ենթարկվելը: Բացի այդ, զեկույցում շեշտվել է, որ 2 աղջիկ երեխա հյուրանոցի աշխատողների ոտնձգությունների հետևանքով հղիացել են:

 

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում