Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժի նամակը տպեք, կախեք ձեր պարանոցներից. ՀՀԿ-ականներն արձագանքում են բանակցային փաստաթղթերի հրապարակմանը
«Բանակցայի փաստաթղթերի հրապարակումից հետո քպական քարոզիչների կռուտիտները հիշեցնում են «Тупой и ещё тупее» ֆիլմը»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով կառավարության էջում բանակցային փաստաթղթերի հրապարակմանը։
Ընդդիմադիր գործիչը նշել է.
«Ինչքա՞ն կարելի է մարդկանց էշի տեղ դնել: Մի քիչ համբերեք, ուշոտ կհերձեմ դրանց ստերի հերթական բաժինը։ Հ.Գ. Իսկ Սերժի նամակը տպեք, կախեք ձեր պարանոցներից, որպես հիշեցում, թե ոնց է պետք իրականում պաշտպանել պետական շահերը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշել է.
«Զարմացա, որ Փաշինյանի դուխը հերիքեց կյանքում մի անգամ պահել խոստումը ու հրապարակել իր ՍՈՒՏԱՍԱՆԻ ԱՆՁԱՆԳԻՐԸ՝ բանակցային փաստաթղթերը:
ՀԳ. Փաստաթղթերին բովանդակային կանդրադառնամ հենց վերադառնամ գործուղումից»: