2026թ-ի համար կրկին 8000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կսահմանվի
Տնտեսություն
10:32 02/12/2025
Հայաստան

2026թ-ի համար կրկին 8000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կսահմանվի

«Հարկային օրենսգրքում փոփոխությունների իմաստը հետևյալն է, որ ևս մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունն այն քաղաքացիների, ֆիզիզկական, իրավաբանական անձանց համար, ովքեր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ են ներմուծում» ,- ԱԺ հերթական նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 Նա հայտնեց, որ օրինագծում նախորդների համեմատ մեկ փոփոխություն կա, որ նախագծով առաջարկվում է  արտոնությունը տարածել 2023 թ դեկտերմեբրի 31-ից հետո թողարկված արտադրության էլեկտրամոբիլների վրա։

Պապոյանը նշեց, որ 2022-24 թթ-ին Հայաստանը ոչ միայն ունեցել է նման ավտոմեքենաների վրա ավելացված արժեքի հարկից այլև մաքսատուրքից ազատելու արտոնություն և քվոտան եղելէ հետևյալ համամասնությամբ՝ 2022թ. 7000, 2023-2025 թթ. 8000-ական միավոր։

«2023 թվականին ներմուծվել է 9635 մեքենա, 2024թ.՝ 11791։  2019 թվականի համեմատ 2024 թ-ին 17.6անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել Հայաստան»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։

 Նրա խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստան է եկել 16380 ավտոմեքենա 7 միավոր ավտոբուս և 2479 միավոր մոտոցիկլետ կամ մոպետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2026թ-ի համար կրկին 8000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կսահմանվի