Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանը թեկնածուների ընտրության, ցուցակի ձևավորման հետ կապված առայժմ որոշում չի կայացրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում նախօրեին ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ՝ ինչպես կազմել նախընտրական ցուցակը։ «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը:
Թեև չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ և՛ չշրջանցի օրենքի պահանջը, և՛ ձևավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի:
Փոխարենը` Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլևս բարձր պաշտոնի չհավակնեն։ Մյուս կողմից՝ ինքը չի կարող միանձնյա ձևավորել ցուցակը, պետք է դրանից հետո պարզաբանի, թե այսինչին ինչու է այս հորիզոնականում գրել, մյուսին` ավելի բարձր կամ ցածր։ Անցած հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստում հենց այս հարցն է քննարկվել, Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է կարծիքներ, առաջարկներ հնչեցնել` թեկնածուների ընտրության, ցուցակի ձևավորման հետ կապված, և առայժմ որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է աշխատելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։