Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին․ Ուկրաինայի Հայոց թեմ
Հասարակություն
19:14 02/12/2025
Հայաստան

Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին․ Ուկրաինայի Հայոց թեմ

Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ:

Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:

Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին․ Ուկրաինայի Հայոց թեմ