Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է
Հասարակություն
19:39 02/12/2025
Աշխարհ

Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գրում է․

«Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է

Համաձայն ՄաքԳիլի համալսարանի կողմից անցկացված նոր հետազոտությունների՝ գետերը, որոնք ձգվում են միլիոնավոր կիլոմետրեր ամբողջ աշխարհում, աղտոտված են հակաբիոտիկների այն կոնցենտրացիաներով, որոնք կարող են նպաստել դեղակայունության զարգացմանը և սպառնալ ջրային տեսակներին։

Հետազոտությունը, որը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում, ներկայացնում է գետերի աղտոտման առաջին գլոբալ գնահատականը, որը կապված է մարդու կողմից հակաբիոտիկների օգտագործման հետ։

Գիտնականների խումբը պարզել է, որ մոտ 8500 տոննա հակաբիոտիկները, որոնք կազմում են ամբողջի տարեկան սպառման գրեթե 1/3-ը, հայտնվում են ամբողջ աշխարհի գետային ցանցերում նույնիսկ այն բանից հետո, երբ դրանց մեծ մասն անցնում է կեղտաջրերի մաքրման համակարգերով:

Չնայած գետերի մեծ մասում առանձին հակաբիոտիկների քանակը շատ փոքր է, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումը, այդ նյութերի քրոնիկ և կոմուլյատիվ (կուտակային) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության և ջրային էկոհամակարգերի համար:

Հետազոտական խումբը օգտագործել է գլոբալ մոդել, որը հաստատված է գրեթե 900 գետավազանների դաշտային տվյալներով:

Նրանք բացահայտել են, որ Ամոքսացիլինը աշխարհում ամենաշատ օգտագործվող հակաբիոտիկն է, ամենայն հավանականությամբ վտանգավոր կոնցենտրացիաներ առկա է հատկապես Հարավարևելյան Ասիայում, որտեղ սպառման աճը և կեղտաջրերի սահմանափակ մաքրումը սաստկացնում է խնդիրը:

Արդյունքները հատկապես ուշագրավ են նրանով, որ հետազոտությունում չեն դիտարկվել հակաբիոտիկները՝ արտադրված անասնաբուծական կամ դեղագործական գործարաններում, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները:

Արդյունքները ցույց են տալիս, որ գետերի հակաբիոտիկներով աղտոտումը, որն առաջանում է մարդու կողմից դրանց սպառման հետևանքով, ինքնին լուրջ խնդիր է, որը, ամենայն հավանականությամբ, սրվում է անասնաբուժական կամ արդյունաբերական աղբյուրների համապատասխան միացությունների կողմից։

Նման իրավիճակում անհրաժեշտ են մոնիթորինգի ծրագրեր' ջրային ուղիների աղտոտումը հակաբիոտիկներով կամ այլ քիմիական նյութերով հայտնաբերելու համար, հատկապես այն տարածքներում, որոնք առավել վտանգված են»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է