Գյումրի-Երևան ճանապարհին «Opel»-ը կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան տուժածներ
Հասարակություն
08:45 02/12/2025
Հայաստան

Գյումրի-Երևան ճանապարհին «Opel»-ը կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան տուժածներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 06։20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներնը սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրի-Երևան ճանապարհին «Opel»-ը կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան տուժածներ