Զորական գյուղում տեղի ունեցած դեպքը Փաշինյանը կապում է Գյումրիում հնչած «доля воровская» երգի հետ
Քաղաքական
19:52 03/12/2025
Հայաստան

Զորական գյուղում տեղի ունեցած դեպքը Փաշինյանը կապում է Գյումրիում հնչած «доля воровская» երգի հետ

 «Ձեր բացած հեռանկարի գնահատականն անշուշտ կտա պատմությունը և ժամանակը»,- այս մասին ԱԺ-ում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Պատգամավորն այնուհետև հնչցրեց հարցը՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին։

«Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես են Զորական գյուղի բարձր դասարանի մի խումբ աշակերտներ բառիս բուն իմաստով՝ խոշտանգում, ծեծում և նվաստացնում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին։ Դեպքը կատարվել էր սեպտեմբերին, սակայն այն տարածվեց անցյալ շաբաթ, այդ ահասարսուռ տեսանյութի մասնակիցներից մեկն էլ էդ նկարողն է։ Ավա՜ղ, մենք այսպիսի դեպքերի ականատես լինում ենք գրեթե ամեն վայրկյան լրահոսում՝ հանրային ագրեսիայի, ծանր հանցագործությունների,  վենդետանների մասին լուրերով ողողված է լրահոսը։ Մի խոսքով՝ քրեական բարքերի առատություն։ Ես, իհարկե, վստահաբար եմ ասում, որ սա մեկ գերատեսչության տարածքի խնդիր չէ, ողջ հասարակության համար է սա խնդիր, և մեկ գերատեսչությունից անդին էստեղ անելիքներ ունեն թե՛ Ներքին գործերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատախազությունը և առհասարակ հասարակությունը։

Ժաննա Անդրեասյանին, ուզում եմ հարցնել, թե կոնկրետ, այս դեպքի առիթով նախարարությունը ի՞նչ գործունեություն կամ գործողություններ է ձեռնարկել, ուսումնասիրել է արդյոք այդ միջավայրը , ի՞նչ կոնկրետ  քայլեր են նախատեսվում այս կարգի բարքերը ընդհանրապես կանխարգելելու համար։

Թեև հարցն ուղղված էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սական հարցին պատասխանեց  Նիկոլ Փաշինյանը։

 «Ինչո՞ւ է այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել և ասել՝ տեղի է ունեցել, այդ թվում այն պատճառով, որ այդ թվում ձեր կողմից գովեստի արժանացած համայնքի ղեկավարներից մեկը, երբ կառավարության սուվերենություն ծրագրով Գյումրիում շատրվանի միացման հետ դնում են «доля воровская» երգը, այ դրա համար է տեղի ունենում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder