ԿԳՄՍ նախարար. Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը դարձել է վստահելի, մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ
Կրթություն, գիտություն
17:09 03/12/2025
Հայաստան

ԿԳՄՍ նախարար. Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը դարձել է վստահելի, մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման թե դիմելիությունը, թե մասնակցությունը  ցույց են տալիս, որ համակարգը դարձել է  մեր ուսուցիչների համար վստահելի, իրենց վարձրատրության, մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ այս տարի մասնակցության համար դիմել էին 8400-ից ավելի ուսուցիչներ, նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեսատավորմանը։

«Այս պահի դրությամբ, առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները, մասնակցած ուսուցիչների շուրջ 67,2 տոկոսը հաղթահարել է դրական կամավոր ատեստավորումը, ինչը նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչներ արդեն այս պահի դրությամբ բարձրատրության բարձրացման այս հնարավորությունն օգտագործել են»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Նա նշեց, որ այս ուսուցիչների մեծ մասն առաջին անգամ մասնացող ուսուցիչներ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԳՄՍ նախարար. Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը դարձել է վստահելի, մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ