Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին
Իրավունք
17:42 03/12/2025
Հայաստան

Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին