Արշակ Սրբազանին մեղադրում են իբր մեկի պայուսակում թմրամիջոց է դրել, ավելի անհեթեթ բան չէինք լսել․ փաստաբան
Իրավունք
18:44 04/12/2025
Հայաստան

Արշակ Սրբազանին մեղադրում են իբր մեկի պայուսակում թմրամիջոց է դրել, ավելի անհեթեթ բան չէինք լսել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Ավելի անհեթեթ բան չէինք լսել»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնեց, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազանին մեղադրում են իբր մեկի պայուսակում թմրամիջոց է դրել, ավելի անհեթեթ բան չէինք լսել․ փաստաբան