Բագրատ Սրբազանը զորակցություն հայտնեց ձերբակալված Արշակ Սրբազանին
Իրավունք
18:33 04/12/2025
Հայաստան

Բագրատ Սրբազանը զորակցություն հայտնեց ձերբակալված Արշակ Սրբազանին

Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Սրբազան Պայքարի առաջնորդը նաև հայտնեց,  որ ակնկալիք չունի երեքշաբթի օրը կայանալիք դատական նիստից։

Նշենք նաև, որ այսօր քննվեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Փաստաբանը միջնորդել էր, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, քանի որ նա պետք է մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։

Դատավոր Ֆարոխոյանը սույն միջնորդության  քննությունը հետաձգեց՝ դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 15։30-ին։ Իսկ հաջորդ հինգշաբթի օրը տեղի կունենա  հերթական դատական նիստը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բագրատ Սրբազանը զորակցություն հայտնեց ձերբակալված Արշակ Սրբազանին