Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլն ընդամենը մեր հանրահավաքների դիջեյն էր, էդ էլ շնորհքով էր անում. Լևոն Զուրաբյան
«Իհարկե, էս ի՜նչ ծանր մեղք է գործել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 2008 թ-ին համագործակցել է մի մարդու հետ, որը 2020 թվականին պատերազմ էր բերելու հայ ժողովրդի գլխին»,-հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով Panorama.am-ի լրագրողի հարցին, թե հրաժարականի ժամանակ պատերազմի ուժերի իշխանության գալու գույժը տված Տեր-Պետրոսյանը արդյո՞ք չէր պատկերացնում, որ 2008 թվականին համագործակցում էր պատերազմ բերող Նիկոլ Փաշինյանի հետ և նրան ընդգրկում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության կազմ։
Զուրաբյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պայծառատես պետք է լիներ, որպեսզի այն ժամանակ իմանար, որ ապագա «կործանարար, աղետաբերի հետ գործ ունի»։
«Դուք կարծո՞ւմ եք, թե «Հայ ազգային կոնգրեսում» մեկը կար, որ նիկոլ Փաշինյանին տեսնում էր պետության ղեկավա՞ր։ Այդ տարիներին, որ իր հետ համագործակցում էինք, ես անձամբ Փաշինյանին մարզպետի տեղակալի պաշտոնից ավել չէի տեսնում ու չէի էլ տա։ Ինքը, կոպիտ ասած, մեր հանրահավաքների դիջեյն էր։ Հանրահավաք անող էր, էդ էլ շնորհքով էր անում։ Մեկ-մեկ էլ չափն անցնում էր իհարկը, բայց էդ էր իր ձիրքը, շնորհքը։ Ցավոք սրտի, այդ շնորհքը և ձիրքն այսօր դառնում է գլխավոր հատկությունը, երբ ընտրում են պետության ղեկավարի։ Ոչ թե մտածում են նրա ռազմավարական մտածողության կարողությունների մասին, միջազգային հարաբերություններում ինչ-որ բան հասկանալու, աշխարհաքաղաքական իրողությունները ըմբռնելու, վճռականության, ռեֆորմներ անցկացնելու ունակության մասին, այլ ասում են՝ «լավ է շշպռում», «լավ չոտկեց», «լավ կոխեց» և այլն։ Է հա, էդ ամեն ինչը Նիկոլը կարողանում էր լավ անել»։
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը երբևէ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանին տեսնում է պետության ղեկավար։
Վստահեցնելով, որ ՀԱԿ-ն ընտրություններում էլ չի աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ Զուրաբյանը հայտարարեց. «Մղձավանջային երազում էլ չէինք կարող տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լինել պետության ղեկավար... Մանիպուլյացիայի, խաբեության ստորության, սաղին կրուտիտ անելու ձիրք ունի, էդ հարցերում ֆանտաստիկ է։ Ուղղակի այն ժամանակ ինքը Տեր-Պետրոսյանի սիստեմի մեջ էր, իրեն թույլ չէինք տալիս մանիպուլյացնել, ստորություններ անել, խաբեությամբ զբաղվել, երբ որ ինքը դարձավ ինքնուրույն լիդեր, բոլոր չափերն ու սահմաներն անցավ»։