Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրայր սարկավագ. Ես էլ ինֆորմացիաներ ունեմ, թող մի քիչ զգույշ լինեն
«Ոմանցից կսպասեի»,-դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Սրբազան պայքարի» գործով անցնող Հրայր սարկավագ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սպասելի էր, որ մի քանի եպիսկոպոսներ կգնան ու կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ։
Նա նաև նշեց, որ ձայն բարձրացնող եպիսկոպոսներն իրենք պետք է անբասիր, մաքուր լինեն։
«Ինչքանո՞վ է ճիշտ իրենց արածը։ Եթե Ամենայն Հայոց Հայրապետը հայրաբար, խնամքով, ժամանակի ընթացքում իրենց էլի հնարավորություն է տվել ուղղվել, իսկ հիմա իրենք պատճառաբանություններ են բերում՝ ասելով, թե կապ չունի ներկայիս ժամանակներում տիրող իրավիճակի հետ։ Բայց իրենց ասածն այլ բան է»,-ասաց Հրայր սարկավագը։
Նա նշեց, որ իր համար անսպասելի էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի քայլը։
«Ծառայել եմ Մայր Աթոռում, Արցախում, Զինած ուժերում էլ։ Հիմա այդքան ամպագոռգոռ հայտարարություններ են անում, ինֆորմացիաներ ունեն... Ես էլ ինֆորմացիաներ ունեմ, թող մի քիչ զգույշ լինեն։ Համենայնդեպս, եկեղեցու վերաբերյալ անցած տարի ինձ մի անգամ կանչել էին հարցազրույցի, ես ասել էի՝ որևէ մեկը չի արգելել, որ փորձեն, թող փորձեն եկեղեցու դեմ մի բան անել, բայց լավ չեն մարսելու։
Անշուշտ, լավ է և պետական ոլորտում, և եկեղեցում մաքրման գործընթաց սկսվի, հիմա հայ ազգին դա պետք է»,- ասաց Հրայր սարկավագը։
Մանրամասն՝ տեսանյութում։