Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Վեհափառի և եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետևյալն է. եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգևորական է միացել, մի քանի քահանաներ: Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք:
Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգևորականի աջակցություն։ Ի դեպ, անգամ այդ պարագայում չեն կարող երազել Վեհափառի գահընկեցության մասին, քանի որ, եկեղեցական կանոնակարգով, այդ հարցը քննարկում է Եպիսկոպոսաց ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է: Եվ եթե Վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։