Ուսումնասիրելու բան չկա. Փաշինյանը՝ Մայր Աթոռը դրսից կառավարելու մասին
Քաղաքական
18:11 04/12/2025
Հայաստան

Ուսումնասիրելու բան չկա. Փաշինյանը՝ Մայր Աթոռը դրսից կառավարելու մասին

«Ես ակնկալիք չունեմ, որ Հայ Առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս։ Ակնկալիք ունեմ, որ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս։ Եվ դա է այն օրակարգը, որը  հետապնդում եմ, ինչպես բազմիցս ասել եմ, եկեղեցու հավատավոր հետևորդ»,- կառավարության նիստիվ հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Հարցին՝ «ենթադրենք, Կաթողիկոսն, իսկապես զավակ ունի, զավակ ունենալը ձեր ընտրողներին ի՞նչ վնաս է տալիա, ինչո՞վ է  այդ փաստը վնասում», Նիկոլ Փաշինյանն ասաց.  «Օրինակ, վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ, այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները, կարող են հավաքագրել և դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ և պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի»։

Հարցին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսել է Մայր Աթոռի արտաքին կառավարման մասին, մոտավորապես ասել է՝ Մայր Աթոռը կառավարվում է դրսից,  արդյո՞ք ուսումնասիրություն արվում է, հանձնարարական եղե՞լ է, ինչպես նշվեց՝ այդ խոցելիությունները օտարերկյա հատուկ ծառայությունները կարող են օգտագործել, Փաշինյանն ասաց. «Ուսումնասիրելու բան չկա, պետք է ուշադիր նայել ու տեսնել այն, ինչ կատարվում է։ Ակնհայտն ինչո՞վ ուսումնասիրես»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուսումնասիրելու բան չկա. Փաշինյանը՝ Մայր Աթոռը դրսից կառավարելու մասին