Netflix-ը 82,7 միլիարդ դոլարով գնում է Warner Bros.-ը
Մշակույթ
17:43 05/12/2025
Աշխարհ

Netflix-ը 82,7 միլիարդ դոլարով գնում է Warner Bros.-ը

Netflix-ը 82.7 միլիարդ դոլարով ձեռք է բերում Warner Bros. Discovery-ը։ Այս մասին ասվում է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ Netflix հոսքային ծառայության և Warner Bros.-ի միջև գործարքը կավարտվի 2026 թվականի երրորդ եռամսյակում։

«Մեր առաքելությունը միշտ էլ եղել է աշխարհին զվարճացնելը։ Warner Bros.-ի անհավանական շոուների և ֆիլմերի հավաքածուն համատեղելով մեր մշակույթը սահմանող ծառայությունների հետ՝ մենք կարող ենք դա անել ավելի լավ։ Միասին մենք կարող ենք լսարանին տալ այն, ինչ նրանք սիրում են»,- որոշման վերաբերյալ մեկնաբանել է Netflix-ի համահիմնադիր Թեդ Սարանդոսը։

Ինչպես նշում է NBC News-ը, Warner Bros.-ի ձեռքբերումը Netflix-ի կողմից ազդարարում է Հոլիվուդի անցումը կինոթատրոններից դեպի թվային տեխնոլոգիաներ: Գործարքը ամրապնդում է Netflix-ի դիրքը, որն արդեն իսկ շուկայի առաջատարն է, և ընդլայնում է դրա բովանդակությունը: Սա հատկապես կարևոր է YouTube-ի և TikTok-ի մրցակցության պայմաններում:

Netflix-ը նաև նշել է, որ նախատեսում է պահպանել Warner Bros.-ի գործունեությունը, ներառյալ կինոթատրոններում թողարկումները։

Warner Bros.-ի ձեռքբերումն ավարտելուց հետո Netflix-ը հասանելիություն կստանա մի շարք հայտնի ծառայությունների, այդ թվում՝ DC Comics-ի հերոսների, «Գահերի խաղը» հեռուստասերիալի և ֆիլմերի լայն ընտրանիի՝ դասական ֆիլմերից մինչև ժամանակակից ֆիլմեր։

NBC News-ն ընդգծում է, որ գործարքը պետք է նաև Թրամփի վարչակազմի կարգավորող մարմինների կողմից հաստատվի, որը կիրականացնի  Netflix-ի նկատմամբ հակամենաշնորհային վերահսկողություն։

Վեստի.ռու-ն գրում է, որ Paramount-ը, Skydance-ը և Comcast-ը նույնպես ցանկանում էին ձեռք բերել Warner Bros.-ը, որն ուներ պարտքեր և պայքարում էր իր հոսքային ծառայության դանդաղ աճի դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Netflix-ը 82,7 միլիարդ դոլարով գնում է Warner Bros.-ը