Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում կկայանա ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Աղետ» (1993թ.) ֆիլմի հատուկ ցուցադրությունը` Հայաստանի կինոյի հիմնադրամի և Օլիմպիկ կինոթատրոնի համագործակցությամբ։ Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ մուտքն ազատ է, սկզիբը՝ 18․30։
Ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից կործանված քաղաքի մարդկային ճակատագրերը․ երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքում հարազատներին փնտրելու նպատակով յոթ կալանավոր փախել են գաղութից։ Փախստականներին գտնելու և յուրաքանչյուրին երկշաբաթյա արձակուրդի գրավոր հրամանը հանձնելու է մեկնում գաղութի տարեց կապիտանը։
«Ցուցադրության նպատակն է հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև հիշեցնել մարդկային ճակատագրերի և համազգային ցավի մասին, որը շարունակում է լինել մեր հիշողության մի մասը»,- նշում են հիմնադրամից։