Արմավիրում 42-ամյա կնոջ սպանության գործով մեկ ձերբակալված կա
Իրավունք
12:16 05/12/2025
Հայաստան

Արմավիրում 42-ամյա կնոջ սպանության գործով մեկ ձերբակալված կա

Արմավիրում 42-ամյա կնոջ սպանության գործով մեկ ձերբակալված կա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից՝ չմանրամասնելով, թե ով է ձերբակալվածը։ Հայտնի է, որ նա ազգակցական կապ չունի կնոջ հետ։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում դեկտեմբերի 3-ին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Ըստ մամուլի, մարմնի վրա եղել են դանակի հարվածների հետքեր։

1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։ Հարևանները պատմել են, որ ընտանիքը 15 օր առաջ էր տեղափոխվել Խորունք գյուղ։ Արմինեին նրանք նկարագրել են որպես բարի, շնորհքով կին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմավիրում 42-ամյա կնոջ սպանության գործով մեկ ձերբակալված կա