Գառնիկ Դանիելյանը տեսակցել է նույն խցում գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին, բայց արգելել են տեսակցությունն Արշակ սրբազանի հետ
Իրավունք
23:16 05/12/2025
Հայաստան

Գառնիկ Դանիելյանը տեսակցել է նույն խցում գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին, բայց արգելել են տեսակցությունն Արշակ սրբազանի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսակցել է նույն խցում գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին, բայց արգելել են տեսակցել Արշակ սրբազանի հետ։

«Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:

Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:

Ազատությու՛ն մեր հոգևոր հայրերին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,-ֆեյսբուքի իր էջում գրում է Դանիելյամը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գառնիկ Դանիելյանը տեսակցել է նույն խցում գտնվող Բագրատ և Միքայել սրբազաններին, բայց արգելել են տեսակցությունն Արշակ սրբազանի հետ