«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի
Օրվա մամուլ
08:57 05/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին և դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են «թմրանյութերի իրացման» հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ․ իբրև թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են դրել՝ սրբազանի հանձնարարությամբ։

Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ են հրավիրվում սրբազաններ՝ «զրույցի», ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին՝ առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես «տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու» և «զրուցել» իր հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի