Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հասարակություն
17:53 05/12/2025
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 6-8-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով