«Ժողովուրդ». Իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Օրվա մամուլ
09:03 06/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա:

Ինչպես հայտնի է, այսօր՝ երեկոյան, Կաթողիկոսը վերադառնում է Մարսելից, ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նման սցենար իրականացվեց Մասիսի համայնքապետի դեպքում, երբ հենց օդանավակայանի դռների մոտ իրավապահները ձերբակալեցին Դավիթ Համբարձումյանին: Այս պահին հայրենի իշխանությունները նման նպատակ ունեն:

Թե դա որքանով կկարողանան իրագործել, դեռեւս դժվար է ասել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը