Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային ապահովել սեփական անվտանգությունը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել եվրոպական երկրներին ապահովել իրենց սեփական անվտանգությունը և հույսը չդնել Միացյալ Նահանգների վրա։ Նա այս հայտարարությունն արել է La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մելոնին նաև նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չեն վատթարանում, ինքնապաշտպանությունը անխուսափելի պատմական գործընթաց է։ Քաղաքական գործչի խոսքով, հարցն այն է, թե որքանով է յուրաքանչյուր երկիր պատրաստ պաշտպանել իր սեփական շահերը։
«Ամերիկացիներն այսօր որոշում են, թե ինչպես պաշտպանել իրենց շահերը, քանի որ նրանք ունեն դրա համար անհրաժեշտ ուժը։ Ես կարծում եմ, որ Եվրոպան նույնպես պետք է նույնը անի», - ասել է Մելոնին։
Իտալիայի վարչապետը հավելել է, որ եվրոպական պաշտպանությունը դառնում է հնարավորություն, որն «ունի իր գնով» և «ապահովում է քաղաքական ազատություն»: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Մելոնիի խոսքով՝ Եվրոպան պետք է հասկանա, որ եթե ցանկանում է կրկին հզոր դառնալ, ապա պետք է որոշումներ կայացնի ինքնուրույն և կախված չլինի ուրիշներից: