Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Լև Գ.-ն իր վարած «IVECO» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։