Փաստաբանները շարունակում են հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ. Բաբայան
Իրավունք
10:52 06/12/2025
Հայաստան

Փաստաբանները շարունակում են հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ. Բաբայան

Դատավորների միությունը շնորհավորում է փաստաբաններին մասնագիտական օրվա առթիվ. 

«Հարգելի՛ փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը շնորհավորում է ձեզ մասնագիտական օրվա առթիվ:

Հավատարիմ մնալով ձեր առաքելությանը՝ մաղթում ենք արդարության վերականգնման դժվարին ճանապարհով անցնելիս մշտապես գնահատված լինեք»։ 

Այս տարի նշվում է Հայաստանում փաստաբանության 107-րդ ամյակը: 

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոնյան Բաբայանը  շնորհավորել է փաստաբաններին՝ նշելով. «Ի հեճուկս մեր մասնագիտական համայնքին չշրջանցող մարտահրավերներին և խնդիրներին, անթաքույց ոգևորությամբ ուզում եմ նշել, որ փաստաբանները շարունակում են նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական մշակույթի զարգացմանը, հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ և պատասխանատվությամբ:

Փաստաբանի նվիրական առաքելությունը օրենքի գերակայության, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհին, բարձրագույն գնահատանքի է արժանի։

Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, վերելքներ և անկոտրում կամք իրավական պետության կերտման դժվարին ճանապարհին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստաբանները շարունակում են հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ. Բաբայան