Փաշինյանի կազմակերպած «պատարագը» քաղաքական շոու է, որը իրականացնում է ԱԱԾ-ի միջոցով. Արամ Աբրահամյան
Քաղաքական
09:44 07/12/2025
Հայաստան

Փաշինյանի կազմակերպած «պատարագը» քաղաքական շոու է, որը իրականացնում է ԱԱԾ-ի միջոցով. Արամ Աբրահամյան

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը տիկտոկյան ուղիղ եթերում ասում է. «Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը տալու պատարագը, պատարագ չէ։ Եթե Փաշինյանը վաղը որոշի, որ Տերունական աղոտքը պետք է սկսել ոչ թե Հայր մեր, այլ«մայր մեր» բառերով արդյոքն նա ադարձյան իր ԿԳԲ-ի միջոցով բոլորիս պետք է ստիպի, որ մենք հենց այդպես աղոթենք։

Կաթողիկոսի անունը տալը դարերով մշակված եկեղեցական կանոն է։ Եթե Կճոյանը լինի կաթողիոկս, ապա քահանան պարտավոր է տալ նրա անունը, որովհետև այն կախված չէ նրանից թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն մարդուն։

Իսկ Փաշինյանի կազմակերպած «պատարագը» իրականում պատարագ չէ, այլ քաղաքական շոու է, որը կազմակերպվում է ԱԱԾ-ի և մարզպետարանների միջոցով, որոն ունի երկու նպատակ.

Առաջին նպատակն այն է, որ ցույց տալ թե ինչպես է ժողովուրդն իրեն «պաշտում», դրա համար բերվում էն էկզալտացvած կանանց, որոնք բացականչում են «Նիկոլ՝ վարչապետ»։ Դրա համար պնակալեզները հերթ են ակնգնում Փաշինյանի ձեռքը սեղմելու համար, դրա համար են ծափահարությունները և այլն։

Երկրորդ նպատական են մեր՝ իրական հավատացյալների մեջ առաջացնել ցասում և այդ «պատարագներով» նա պղծում է այն եկեղեցիները, որտեղ այդ քաղաքական շոուն կազմակերպում է։

Տվյալ դեպքում պղծվելու է «Յոթ վերք» եկեղեցին, ինչպես նաև երկրաշարժի զոհերի հիշատակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի կազմակերպած «պատարագը» քաղաքական շոու է, որը իրականացնում է ԱԱԾ-ի միջոցով. Արամ Աբրահամյան