Բաբաջանյան-Շիրակ փողոցների կամրջի տակ գետեր են գոյացել. Արշակ Սարգսյան
Հասարակություն
21:24 07/12/2025
Հայաստան

Բաբաջանյան-Շիրակ փողոցների կամրջի տակ գետեր են գոյացել. Արշակ Սարգսյան

«Ուր է այստեղ ջրահեռացման համակարգը, Տիգրան Ավինյանը պետք է ցույց տա»,-Թելեգրամում հրապարակված տեսանյութում հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Ավագանու անդամը տեսանյութը հրապարակել է Բաբաջանյան - Շիրակ փողոցների կամրջի  տակից և գրել, որ այնտեղ գետեր են գոյացել։

Արշակ Սարգսյանը նշում է, որ ջրահեռացման ցանցը չի գործում, այն դեպքում, երբ քաղաքապետարանի բյուջեից միլիոնավոր դրամներ են դուրս գրվում այդ նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաբաջանյան-Շիրակ փողոցների կամրջի տակ գետեր են գոյացել. Արշակ Սարգսյան