Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն
Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը։ Այս մասին նշված է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան էջում` Սպիտակի երկրաշարժի մասին։
«1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն ընդհանուր դարձավ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար: Այդ օրը հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար մարդու կյանք։ Տուժեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր, իսկ աղետի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը հիմնահատակ ավերվեց։ Աղետն ազդել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսի վրա։ Աղետի գոտում է հայտնվել մոտ 1 մլն մարդ»,-ասված է ուղերձում։