Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Կաթողիկոսի, բանտարկվածների և գերեվարվածների համար
Իրավունք
22:17 08/12/2025
Հայաստան

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Կաթողիկոսի, բանտարկվածների և գերեվարվածների համար

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել միասնական ժամերգության մասին.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի թեմի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի Առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Մաստարա(Թալինի տարածաշրջան)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Կաթողիկոսի, բանտարկվածների և գերեվարվածների համար