Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
10:44 08/12/2025
Հայաստան

Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր առավոտյան՝  ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում այրվում է էլեկտրական հաշվիչ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել