Ճապոնիայի վարչապետը հայտնել է երկրաշարժից տուժածների մասին
Հասարակություն
23:03 08/12/2025
Հայաստան

Ճապոնիայի վարչապետը հայտնել է երկրաշարժից տուժածների մասին

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր գրասենյակում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց երկրաշարժի հետևանքով յոթ տոիժածների մասին։

«Այս ժամի դրությամբ հաղորդվել է յոթ տուժածի մասին, և մենք շարունակում ենք ճշտել վնասի մասին տեղեկությունները», - ասաց Տակաիչին։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայի մոտակայքում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, և հայտարարվել է ցունամիի նախազգուշացում։

Այս ժամին ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 70 սանտիմետր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճապոնիայի վարչապետը հայտնել է երկրաշարժից տուժածների մասին