Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան
Սպորտ
18:21 08/12/2025
Հայաստան

Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակից (3-2) հետո գրառում է կատարել։

«Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում։ Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի։ Շատ շնորհակալություն թիմակիցներիս այս արդյունքի համար և, իհարկե, ձեզ, սիրելի երկրպագուներ», -հաղթական խաղից հետո գրել է Սպերցյանը իր Telegram-յան էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա արձակուրդը կրկնակի հաճելի կլինի. Սպերցյան