Վրաստանն ադրբեջանական նավթը մեկանգամյա կարգով անվճար կտեղափոխի Հայաստան
Քաղաքական
16:52 08/12/2025
Տարածաշրջան

Վրաստանն ադրբեջանական նավթը մեկանգամյա կարգով անվճար կտեղափոխի Հայաստան

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող այն  տեղեկություններին, որ «Ադրբեջանից Հայաստան վառելիքի երկաթուղով մատակարարմանը խոչընդոտում ենսակագնային արգելքները»։

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պետական գերատեռսչությունից հայտնել են.

«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներ» ընկերությանն  անմիջապես հանձնարարվել է այս բեռը երկաթուղով տեղափոխել միանվագ և լիովին անվճար։ Պաշտոնյաներին տեղեկացվել է այս որոշման մասին։ Վրաստանը եղել և մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանն ադրբեջանական նավթը մեկանգամյա կարգով անվճար կտեղափոխի Հայաստան