Թրամփը որ ժամկետում է նախատեսում Ուկրաինայում հասնել հրադադարի
Քաղաքական
22:53 09/12/2025
Աշխարհ

Թրամփը որ ժամկետում է նախատեսում Ուկրաինայում հասնել հրադադարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի «մինչև Սուրբ Ծնունդ» համաձայնության գալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ։ Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Թրամփը հույս ունի համաձայնության գալ «մինչև Սուրբ Ծնունդ»», - նշում է հրատարակությունը։

Ինչպես ասվում է հոդվածում, Զելենսկին տեղեկացրել է եվրոպացի առաջնորդներին, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, ճնշում են գործադրել իր վրա՝ շաբաթավերջին արագ որոշում կայացնելու համար։

«Դոնալդ Թրամփի դեսպանները Վլադիմիր Զելենսկուն մի քանի օր ժամանակ են տվել առաջարկվող խաղաղության համաձայնագրին արձագանքելու համար»,-հաղորդում է թերթը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը որ ժամկետում է նախատեսում Ուկրաինայում հասնել հրադադարի