Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը երբեք, մինչև 2018 -ը, պատրաստակամություն չի հայտնել մոռանալ իր իսկ անցյալը, հերքել իր իսկ ողբերգությունը. Ռուբեն Մելքոնյան
«Հայաստանի քայլը՝ դառնալ ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, նաև քայլ էր անուղղակի ենթատեքստով հիշեցնել Հայոց ցեղասպանության անժամանցելի երևույթի մասին»,- «Հայաստանը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկմանն ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կողմից ցաղսպանությունները դատապարտելու մասին նախաձեռնությունն ի ցույց էր դնում, որ պատմությունը, պատմական անհերքելի փաստերը, քաղաքականությունն իրար հետ կապ չունեն, որովհետև Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել կամ դրան պատրաստակամություն հայտնել, բայց երբեք ու երբեք, մինչև 2018 թվականը պատրաստակամություն չի հայտնել մոռանալ իր իսկ անցյալը, հերքել իր իսկ ողբերգությունը հանուն սահմանը դիցուկ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու կամ նմանտիպ այլ աշխարհացունց ձեռբերումների համար։
«Սա խոսում է մի քաղաքականության մասին, որը կոչվում էր արժանապատիվ քաղաքականություն։ Սա փաստ է նրա, որ Հայաստանի հայտնի սկզբունքը, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանների, իրոք, այդպես էր, ոչ միայն Հայաստանը չէր ներկայացում որևէ նախապայման, այլև որևէ կերպ չէր ճկվում որևէ նախապայմանի առաջ։ Մինչև 2018 թվականը հենց դրա խոսուն ապացույցներից է»,- ասաց Ռ.Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձևը: Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։
Մանրամասն՝ տեսանյութում։