Վրաստանից արտաքսվել է 26 օտարերկրացի
Իրավունք
19:19 09/12/2025
Տարածաշրջան

Վրաստանից արտաքսվել է 26 օտարերկրացի

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 26 օտարերկրյա քաղաքացիների։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Նիգերիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կամերունի և Պակիստանի 26 քաղաքացիներ։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», - aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանից արտաքսվել է 26 օտարերկրացի