Վարդապետյա՛ն և Փաշինյա՛ն՝ ո՞ւր մնաց ձեր խոստումները, հա գիտենք, որ սուտասան եք, բայց՝ էդ աստիճանի՞. Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր
Իրավունք
13:35 10/12/2025
Հայաստան

Վարդապետյա՛ն և Փաշինյա՛ն՝ ո՞ւր մնաց ձեր խոստումները, հա գիտենք, որ սուտասան եք, բայց՝ էդ աստիճանի՞. Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր

«Ամբողջ աշխարհն այսօր նշում է մարդու իրավունքների օրը և այս ասուլիսով ցանկանում ենք հանրությանը ներկայացնել, որ ՀՀ-ում մարդու իրավունքները պաշտպանված չեն, ոչ միայն այս օրը, այլև մնացած 365 օրը»,-հրավիրված ասուլիսում ասաց «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նա հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում քննության մեջ գտնվող 5 գործերով՝ Անդրանիկ Մկրտչյանի, Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի և Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։

«Այս 5 գործերի բացահայտման պատասխանատուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ով դրա բացահայտման բանալին ունի դեռևս 2021-22 թթ.-ից և ինքը դրանց մասին անձամբ զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ՝ այս սպանությունների բացահայտման պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ նրանց հովանավորները երկրի վարչապետն ու գլխավոր դատախազն են»,- հայտնեց Պապիկյանը։

Նա նշեց, որ մեկ տարի Գլխավոր դատախազը և քննչական մարմինը հարկատուների հաշվին վճարվել են, բայց ոչինչ չի արվել, միայն Վալերիկ Մուրադյանի գործով մի մաս առանձնացվել և ուղարկվել է դատարան, առանց լրացուցիչ քննության և մահացածի մայրը՝ Նանա Մուրադյանը լքել է դատարանի դահլիճը ՝չընդունելով դատի ընթացքը։

«Խաղաղ պայմաններում զորամասերում կամ հերթապահության ժամանակ սպանված զինծառայողների գործերով պետությունը շարունակում է ցուցաբերել անգործություն»,- ասաց Փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վալերիկ Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գորւծերով կան ԵԴ-ի վճիռներ, իսկ Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործերով արդեն ԵԴ-ում գանգատներ կան, և կլինի նաև Լևոն Թորոսյանի մասվ, ԵԽ-ն էլ ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր քայլեր կատարել։

«Պատկերը տխուր է և այս տխուր պատկերի երկու պատասխանատու ունի՝ Նիկոլ Փաշինյան և գլախովր դատախազ»,- ասաց Արայիկ Պապիկայնը։

«Ես խոսքս միշտ ուղղել եմ տիկին Վարդապետյանին և Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւր մնաց ձեր խոստումները, հա գիտենք, որ սուտասան եք, բայց՝ էդ աստիճանի՞»,-ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը՝Գոհար Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ի սկզբանե վերացրել են իր որդու գործի իրեղեն ապացույցները, իսկ վերացնողներին չեն պատժում, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում դատաիրավական համակարգում։

Գոհար Սարգսյանը հավելեց. «Եթե կարողանում են այս սպանությունների գործերը լավ կոծկել՝ առաջխաղացում և պաշտոնների բարձրացում են ստանում։

Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը հայտարարեց. «Մարտի 15-ին կլրանա իմ որդու սպանության 16 տարին։ 16 տարի պայքարում ենք, մինչև այսօր ոչինչ չկա։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից իջավ, ես չգիտեմ շոու էր ցույց տալիս, թե ինչ էր անում, որ ժողովուրդն իրեն ընտրեն, ասաց որ կնացահայտեն սպանությունները։ մենք էլ հավատացինք, թե ինչ-որ մի բան անելու է , որ այդ գործերը պետք է բացահայտվի, բայց մինչև այսօր ոչինչ չի արվել։ Ինչքան մենք պետք է կանգնենք պայքարենք այս անիրավ երկրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդապետյա՛ն և Փաշինյա՛ն՝ ո՞ւր մնաց ձեր խոստումները, հա գիտենք, որ սուտասան եք, բայց՝ էդ աստիճանի՞. Խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայր