Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը մեր գերիներով իր համար լուծում է քաղաքական հարցեր. Արման Թաթոյան
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների, անհետ կորածների ճակատագրի հարցերը պետք է դառնան խաղաղության գործընթացի անկյունաքարը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ բոլոր հարցերը տեղափոխել են երկկողմ հարաբերությունների ոլորտ ու մեկուսացրել են. «Նախաստորագրված պայմանագրում ամրագրել են, բայց այս հարցով միջազգային մեխանիզմներն ամբողջությամբ դուրս են դրված»։
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն հարցում հետևողական լինի, քանի որ եթե Ադրբեջանի հետ այս հարցերը տեղափոխեցին երկկողմ հարաբերությունների ոլորտ, չեն կարողանալու վերահսկել, դրա համար ինչ պահանջ ուզում են, ներկայացնում են հայկական կողմին, հետո էլ գնում են միջազգային հանրությանը ներկայացնում են, որ Հայաստանը խախտում է պարտավարությունները։
«Ադրբեջանը հիմա մեր գերիներով ու պատանդներով լուծում իր համար քաղաքական հարցեր։ Այդ դատավարություններն ընդամենը Ադրբեջանի նախագահի քաղաքական թեզիսներն ապացուցելու միջոց են, դրա համար դրանք շինծու դատավարություններ են, ոչ մի իրավական գործընթաց չկա, նրա հայեցողությամբ է ամբողջը լինում»,- ասաց Թաթոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։