Որտե՞ղ կհանդիպեն Պուտինը և Փեզեշքիանը
Քաղաքական
21:50 10/12/2025
Տարածաշրջան

Որտե՞ղ կհանդիպեն Պուտինը և Փեզեշքիանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Թուրքմենստանում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը՝ Քազեմ Ջալալին։ Նրա խոսքերը մեջբերել է դեսպանատան Telegram ալիքը։

«Իրանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Աշխաբադում», -ասել է դիվանագետը։

Այս տարվա հունվարին Պուտինը և Փեզեշքիանը Կրեմլում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Համաձայնագիրը վերաբերում է պաշտպանությանը, ահաբեկչության դեմ պայքարին, էներգետիկային, ֆինանսներին, տրանսպորտին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, մշակույթին, գիտությանը և տեխնոլոգիային։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 2-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որտե՞ղ կհանդիպեն Պուտինը և Փեզեշքիանը