«Հրապարակ». Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս
Օրվա մամուլ
08:40 10/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ  հոգևորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է: Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգևորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգևորականներով հանդիպելու են Փաշինյանին:

Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաև Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։ Սակայն պարզվում է` սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել, նախօրեին Արցախի հոգևոր թեմի ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է` հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ Թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի: Իբր թեմի առաջնորդը հանդիպել է Թեմական խորհրդի անդամների հետ և անձամբ նրանցից ճշտել։

Մենք տեղեկացանք, որ Թեմական խորհրդի հետ որևէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր: Իսկ Թեմական խորհրդի` առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր Թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս