Տիգրան Թորոսյան. Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն Արցախի խնդիրը դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար
Քաղաքական
12:37 10/12/2025
Հայաստան

Տիգրան Թորոսյան. Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն Արցախի խնդիրը դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար

«Արցախն օկուպացված է, Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտումների, ցեղասպանության՝ ռազմական ագրեսիայի արդյունքում բռնի դուրս մղվելով հայրենի հողից»,-Արցախի ներկայացուցչւթյունում հրավիրած լսումների ընթացքում հայտարարեց քաղաքագետ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Նա ընդգծեց՝ Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։

«Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակակարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախն ու այն դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար»,-ասաց Տ. Թորոսյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, առանց հակամարտության գլխավոր կողմի՝ Արցախի համաձայնության լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Հայաստանն այսօր չունի քաղաքական գործիքներ՝ կիրառելու համար ի շահ պետության։ Նոր աշխարհակրգի ձևավորումը թևակոխել է կոշտ բախումների փուլ և ազդեցիկ պետությունները ցանակացած միջոց փորձում են օգտագործել իրենց դիրքրեն ամրապնդոլւ համար՝ անխամ խախտելով օրինականությունն ու ձևավորված ավանդույթները։ Այդուհանդերձ, վերադարձն այլընտրանք չունի»,-ասաց Թորոսյանը՝ կարևորելով, որ առանձին անհատների,  խմբերի կողմից այդ ուղղությամբ քայլեր արվում են, բայց անհրաժեշտ է համախմբել ու աջակցել նրանց, համակարգել աշխատանքը։

Նրա խոսքով, արցախահայությունն ապացուցել է, որ ամուր կամք ունի, այս իրավիճակում պետք է դառնա իր դատի տերն ու առաջամարտիկը, իհարկե, Հայաստանի ժողովրդի ու Սփյուռքի ամուր աջակցությամբ։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչությունում այսօր՝ դեկտեմբերի 10–ին, մեկնարկեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Սահմանադրության օրվան։ Միջոցառման մեկնարկին հնչեցին  Արցախի օրհներգն ու տերունական աղոթքը։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Թորոսյան. Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն Արցախի խնդիրը դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար