«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել նախընտրական ցուցակի հավակնորդներին և «հարցաքննել»
Օրվա մամուլ
08:52 10/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել նախընտրական ցուցակի հավակնորդներին և «հարցաքննել»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին և «հարցաքննել»:

Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին: ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին «հարցաքննել» են. «Կապ չունի՝ դու այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ: Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարևորը՝ ինչ վարկանիշ ունես», – հայտնեց մեր աղբյուրը:

Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր ևս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել՝ իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

Այժմյան 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա՝ ԿԸՀ ներկայացվելու համար: Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն և լինեն առաջին տասնյակում կամ քսանյակում, կպարզվի մարտին կայանալիք փրայմերիզի ժամանակ: ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից՝ տուն-տուն մտնելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել նախընտրական ցուցակի հավակնորդներին և «հարցաքննել»