Հայտնի են ավարտական քննությունների օրերը
Կրթություն, գիտություն
14:45 10/12/2025
Հայաստան

Հայտնի են ավարտական քննությունների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները կանցկացվեն՝

Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»

Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»

Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»

Նախարարությունից հիշեցնում են, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի են ավարտական քննությունների օրերը